MS Excel

Excel-ի մակրոսները թույլ են տալիս բուն ծրագրում, ինչպես նաև դրանից դուրս ռեսուրսների հետ աշխատանքում ավտոմատացնել բազմաթիվ պրոցեսներ՝ Excel-ն ինտեգրելով, կամ հակառակը՝ Excel-ում ինտեգրելով շատ պրոցեսներ: Այս հարթակը շատ հարմար է փոքր և միջին բիզնեսին առանձին բիզնես լուծումներ առաջարկելու համար:

Google Sheets

Google Sheets-րն ու դրանց սքրիփթավորման արտադրանքները փոքր և միջին բիզնեսի համար կարող են իդեալական լուծումներ լինել համատեղ աշխատանքի մասով՝ ինչպես ղեկավարների և ստորադասների, այնպես էլ նույն մակարդակի աշխատակիցների միջև աշխատանքում:

MS Access

MS Access-ն ու մակրոսները թույլ են տալիս փոքր և միջին բիզնեսի համար ստեղծել տվյալների բազաների ավտոմատացման լիարժեք լուծումներ, CRM և այլ համակարգեր: Խոշոր բիզնեսների շատ պրոցեսներ ևս այս հարթակում ճկուն ենթարկվում են համակարգման:

Այլ ծրագրեր

Կից հոլովակներում կարող եք ծանոթանալ որոշ լուծումների, որոնք, ըստ կարիքի, կարող են անհատականացվել և պրոյեկտվել կոնկրետ պատվիրատուի պահանջմունքներին: