SQL BASICS

Դասընթացը նախատեսված է սկսնակ data analyst-ների, SQL developer-ների, վերլուծաբանների, ֆինանսիստների, հաշվապահների, վիճակագիրների համար, ովքեր հետաքրքրված են բազաների հետ կապակցված աշխատանքով, ինֆորմացիայի մշակման ծավալների և մեթոդների ընդլայնումով:

Բազային Excel

Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր երբևիցե չեն օգտվել ծրագրից և նոր պետք է սկսեն բազային գիտելիքների յուրացումը: Արդյունքում կունենանք MS Excel-ի գիտելիքների այն հիմնական շերտը, որը մինիմալ պարտադիրն է գրեթե բոլոր ոլորտներում:

Պրոֆեսիոնալ Excel

Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր, գործնականում կիրառելով ծրագրի հնարավորությունները և կատարելով վերլուծական աշխատանքներ` դրանց օպտիմալացման, ավտոմատացման համար լրացուցիչ գործիքների և հնարքների իմացության կարիք են զգում, նաև նրանց համար, ում, կարիերայի բարձունքների հասնելու համար, անհրաժեշտ է լինելու Excel-ի պրոֆեսիոնալ իմացություն:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ EXCEL-ՈՎ

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ֆինանսական վերլուծությունն արդյունավետ կազմակերպել Excel-ով և ում պակասում են ֆինանսական վերլուծության խորը գիտելիքները:

Խորացված MS Access

Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ տիրապետում են տվյալների բազաների կառուցման հիմունքներին և MS Access տիրույթում օգտագործվող հիմնական գործիքներին: Դասընթացի արդյունքում կկարողանաք առավել արդյունավետ կազմակերպել տվյալների հավաքագրումը, պահպանումը և մշակումը, ստեղծելով տեղեկատվական բազաներ և բիզնես գործընթացների կառավարման սեփական գործիքներ:

Tableau & Excel վերլուծություն և վիզուալիզացիա

«Tableau & Excel վերլուծություն և վիզուալիզացիա» դասընթացը նախատեսված է վիճակագիրների, ֆինանսիստների, ռիսկ մենեջերների, հաշվապահների, աուդիտորների և տվյալների վերլուծաբանների համար: Կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվող անձինք՝ անկախ մասնագիտությունից և պաշտոնից:

MS EXCEL & MACROS – VBA ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ

Դասընթացը նախատեսված է ֆինանսիստների, հաշվապահների, աուդիտորների, բանկիրների, մենեջերների, ղեկավար պաշտոնների այլ ներկայացուցիչների, մարքեթոլոգների, վերլուծաբանների, սոցիոլոգների, սկսնակ տնտեսագետների, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատանքի կազմակերպման և կարիերային աճի բնագավառում բարձրանալ որակապես նոր մակարդակի՝ ունակ լինելով ավտոմատացնել բազմաթիվ պրոցեսներ և լուծել իրավիճակային անլուծելի թվացող խնդիրներ: Նման մասնագետների պահանջարկը գնալով մեծանում է և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:

Կիրառական Excel

Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս արդյունավետ օգտագործել ծրագրի հիմնական և առավել հաճախ կիրառվող գործիքները` պրակտիկայում հանդիպող խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Դա կբերի գործընթացների արդյունավետության բարձրացման, ավտոմատացման և գործառնական ռիսկերի կրճատման:

MS EXCEL’S PIVOT TABLES – COMPLEX MASTER CLASS (ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԴԱՍ)

Դասընթացը նախատեսված է ֆինանսիստների, հաշվապահների, աուդիտորների, բանկիրների, մենեջերների, ղեկավար պաշտոնների այլ ներկայացուցիչների, մարքեթոլոգների, վերլուծաբանների, սոցիոլոգների, սկսնակ տնտեսագետների, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպել Excel-ի լավագույն գործիքներից մեկով` Pivot Table-ով:

Բազային MS Access

Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են առավել արդյունավետ կազմակերպել տվյալների հավաքագրումը, պահպանումը և մշակումը, ստեղծել տեղեկատվական բազաներ և բիզնես գործընթացների կառավարման սեփական գործիքներ:

POWER BI (BUSINESS INTELLIGENCE)

Դասընթացը նախատեսված է վերլուծաբանների, ֆինանսիստների, բիզնեսմենների, հաշվապահների, վիճակագիրների համար, ովքեր հետաքրքրված են բազաների հետ կապակցված աշխատանքով, ինֆորմացիայի մշակման ծավալների և մեթոդների ընդլայնումով: Խոսվելու է տարբեր հարթակների հետ (SQL, web և այլն) հարցումներ ստեղծելու, դրանք մոդիֆիկացնելու, տարբեր ֆորմատի աղբյուրներում գտնվող մի քանի տվյալների բազաների կապակցման և կոմպլեքս վելուծական մշակման հնարավորությունների, OLAP-կուբերի, վիզուալիզացիայի ընդլայնված հնարավորությունների ու դրանով հեռահար աշխատանքի մասին: